Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

«Ալֆրեդին» սենյակից վռնդել է պետք. խաղը շատ երկարեց»

«Ալֆրեդին» սենյակից վռնդել է պետք. խաղը շատ երկարեց»
14.05.2022 | 09:50

Նիկոլը Հայաստանը դարձրել է «Ալֆրեդի սենյակ» ու այդ սենյակը լցրել նիկոլանթրոպներով:
Միատեսակ ու միանման, տարօրինակ ու ապազգայնացված, որկորային ու ոչ ասունային:
Ամենադաժանն ու ցավալին այն է, որ շատ խելացիներ ու խելամիտներ զարմանալիորեն անտարբեր ու դիտորդի կարգավիճակում հետևում են այդ անիմաստ ու վտանգավոր խաղի ընթացքին:


Ոմանք, նույնիսկ գիտակցելով, որ «Ալֆրեդին» ու նրա «ճիլոյի կամանդին» լուրջ վերաբերվել չի կարելի, դեռևս շարունակում են անտարբեր հետևել «խաղի» ընթացքին, մոռանալով, որ այդ խաղը ճակատագրական ու դժբախտ ավարտ կարող է ունենալ:
Չհասկանալով, որ «Ալֆրեդին» սենյակից վռնդել է պետք. խաղը շատ երկարեց:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 7927

Մեկնաբանություններ